Ինդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդ


Աշխարհ


BBC-ին վկայակոչելով տեղական իշխանություններին հայտնում է, որ մայրաքաղաք Ջակարտայում տեղի ունեցած աղետի հետեւանքով վնասվածքներ է ստացել 81 մարդ, առնվազն 14-ը զոհվել է։

Ինդոնեզիայի փրկարարական ծառայության ղեկավար Մոհամմադ Սիյաիֆին երեքշաբթի առավոտյան լրագրողներին հայտնել է, որ սեղմված վագոնների ներսում դեռ կան ողջ մարդիկ։ Ոստիկանապետ Ասեպ Էդի Սուհերին ճշտել  է` նրանց թիվը վեց կամ յոթ է։

Աղետը Ջակարտայի Բեկասի Թիմուր կայարանի մոտ տեղի է ունեցել այսօր։ Գնացքներից մեկը հետեւից բախվել է մյուսին, որը կանգ էր առել՝ անցումում տաքսուն հարվածելուց հետո։ Հիմնական վնասված վագոնում կին ուղեւորներ են։ Իսլամական երկրներում տղամարդիկ եւ կանայք ուղեւորվում են առանձնացված վագոններով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *