Ռուսաստանի «Չեստնի զնակ/Ազնիվ նշան» պետական մակնշման համակարգը, Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ, կասեցրել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի շշերի իրացումը, հայտնում է ՏԱՍՍ- ը՝ հղում անելով մակնշման համակարգի օպերատորին՝ Առաջատար տեխնոլոգիաների զարգացման կենտրոնին։
Կենտրոնին ուղարկած նամակում Ռոսպոտրեբնադզորը նշել է, որ նման քայլը պայմանավորված է «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքի եւ առողջության հնարավոր վնասի կանխարգելման համար հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությամբ»։
«Մակնշման համակարգի տվյալներով՝ Ռուսաստանում շրջանառության մեջ գտնվող փետրվարի 17-ի եւ մարտի 5-ի արտադրության ամսաթվերով 338 հազար շիշ արտադրանքը արգելափակվել է։ Մինչ ստուգման ավարտը այն չի հասնի սպառողներին»,- նշել է կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռեւազ Յուսուպովը։
2024 թվականին մակնշման համակարգն արդեն կասեցրել էր «Ջերմուկ» հանքային ջրի 2,5 միլիոն շշի վաճառքը՝ պատճառաբանելով, թե Հյուսիսային Օսիայիմի բնակիչ թունավորվել է։