Միջուկային աղետի ռիսկն աճել է


Աշխարհ


ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, ելույթ ունենալով Նյու Յորքում մեկնարկած Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերանայման համաժողովում, հանդես է եկել տագնապալի հայտարարությամբ։ Նրա խոսքով՝ միջուկային աղետի վտանգն այժմ հասել է Սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենաբարձր մակարդակին։

«Սա հատուկ պահ է։ Միջուկային աղետի ռիսկն աճել է մինչև այնպիսի մակարդակի, որն աննախադեպ է «Սառը պատերազմի» տարիներից ի վեր։  Պատերազմը վերադարձել է Եվրոպա և Մերձավոր Արևելք, իսկ խաղաղության և անվտանգության հիմքում ընկած բազմակողմ մեխանիզմները հսկայական ծանրաբեռնվածություն են ապրում: Ժամանակակից միջուկային ոլորտում մենք բախվում ենք վտանգավոր պատային իրավիճակի, որը բնութագրվում է մասնակիցների մեծ թվով, մեծ ռիսկերով և ավելի քիչ հստակությամբ», – ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։ 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *