
Մոսկվայի հյուսիսում կառուցվող բազմահարկ շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, ևս յոթը վիրավոր է: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը։
SHOT թելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ հրդեհի պատճառը կարող էր լինել երրորդ հարկի օժանդակ սենյակում տեղադրված էլեկտրական վահանակի կարճ միացումը։