Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը․ «Ազատություն»

Հաջորդ շաբաթ եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու, տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի կայքից։ Մարկ Քարնին կլինի եվրոպական այս ձևաչափի հիմնադրումից ի վեր առաջին ոչ եվրոպացի առաջնորդը, ով որպես հյուր կմասնակցի այս հավաքին․ գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, գագաթնաժողովը կանցնի «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։

«Երևանում քննարկումները կկենտրոնանան ժողովրդավարության դիմադրողականության ամրապնդման, հաղորդակցությունների զարգացման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդման վրա։ Մասնակիցները կքննարկեն՝ ինչպես կարող են ավելի սերտ համագործակցելով և համակարգված գործողություններով նպաստել ավելի դիմացկուն, անվտանգ և միասնական եվրոպական տարածքի ստեղծմանը», – հայտարարել է Եվրահանձնաժողովը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *