Փոփ երաժշտության համաշխարհային աստղ Թեյլոր Սվիֆթը նոր քայլ է անում արհեստական բանականության վտանգների դեմ պայքարում․ նա ԱՄՆ-ում դիմել է իր ձայնն ու բեմական կերպարը ապրանքային նշանով պաշտպանելու համար։
Սվիֆթը ներկայացրել է երեք հայտ․ մեկը վերաբերում է իր Eras Tour շրջագայության ժամանակ բեմում արված հայտնի լուսանկարին, իսկ մյուս երկուսը՝ ձայնային արտահայտություններին՝ «Hey, it’s Taylor» և «Hey, it’s Taylor Swift», որոնք օգտագործվել էին նրա վերջին ալբոմի գովազդում։
Այս քայլը պայմանավորված է վերջին տարիներին աճող AI կեղծիքներով։ Իրավաբանների գնահատմամբ՝ եթե Սվիֆթին հաջողվի պաշտոնապես գրանցել այս նշանները, նա կկարողանա պայքարել ոչ միայն իր ձայնի կամ լուսանկարների ուղիղ պատճենման, այլ նաև դրանց շատ նման AI իմիտացիաների դեմ։ Թեյլոր Սվիֆթը կարող է դառնալ այն աստղերից մեկը, ով նոր իրավական սահմաններ է ստեղծում թվային դարաշրջանում՝ պաշտպանելով սեփական ինքնությունը արհեստական բանականության չարաշահումից։
radar.am