
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձախից Թուրքիայի, աջից` Ռուսաստանի անձնագիրն է:
Նոր Հայաստանն, ի դեմս Փաշինյան Նիկոլի, ցանկանում է փոխել գործող անձնագրի տեսքը: Մեջտեղում Նոր Հայաստանի ապագա անձնագիրն է:
Մեծ հաշվով, այս երեք անձնագրերը շատ նմանություններ ունեն: Այնուամենայնիվ, Նոր Հայաստանի ապագա անձնագիրն ավելի ռուսականին է նման: Միգուցե` անձնագրերի նմանության հարցում սխալվում եմ:
Սակայն աներկբա է, որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ռուսական և թուրքական անձնագրերի միջև են ընթանալու:
Տրամաբանորեն` ազգությամբ հայերը պետք է ընդհանրապես չմասնակցեին այս ընտրություններին: Սակայն, այժմ իրավիճակն այլ է: Կարծում եմ` այս դեպքում, ընտրությունը չարի և ավելի չարի միջև է: Ցավոք, այլ տարբերակ չկա: Ինչպես միշտ չկա: Հայերը սովոր են (միգուցե` սիրում են) իրավիճակը հասցնել ծայրաստիճան բարդ այս հանգրվանին, երբ ընտրությունը չարի և ավելի չարի միջև է»: