Տուապսեում տիրող իրավիճակը` արբանյակից (տեսանյութ)

Տուապսեում տիրող իրավիճակը` արբանյակից

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Մարկ Կրուտովը X-ում հրապարակել է Տուապսեի նավթավերամշակման գործարանի` ցածր թույլտվությամբ արբանյակային լուսանկարները՝ ապրիլի 28-ի հարձակումից հետո: Դրանք արվել են տեղական ժամանակով ժամը 13:18-ին: Նրա վերլուծության համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը հստակ հարվածել են չորս ամենամեծ բաքերին։

Ուկրաինայի կողմից նավթավերամշակման գործարանի վրա հարձակումից հետո Տուապսեի ավելի քան 30 փողոցներում ջուրը անջատվել է: Քաղաք է ժամանել Կուբանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը: Պատճառը այրվող նավթավերամշակման գործարանի պոմպակայանի էլեկտրամատակարարման համակարգի խափանումն է եղել։

Կոնդրատևը հրապարակել է հրդեհի տեսանյութը և հայտարարել, որ «իրավիճակը բարդ է, բայց վերահսկողության տակ է»: Մոտակա փողոցների բնակիչները տարհանվում են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *