«Երաշխավորված խաղաղություն, բանակը՝ որպես անվտանգության երաշխիք»․ Իվետա Տոնոյանը ներկայացրեց նախընտրական 10 առաջարկ (տեսանյութ)

«Երաշխավորված խաղաղություն, բանակը՝ որպես անվտանգության երաշխիք»․ Իվետա Տոնոյանը ներկայացրեց նախընտրական 10 առաջարկ

Այսօր կայացած ասուլիսում «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ներկայացրեց ԲՀԿ նախընտրական ծրագրի հիմնական թեզերը՝ նշելով, որ ԲՀԿ-ն նախընտրական քարոզարշավին մասնակցում է 10 առաջարկով։

«Երաշխավորված խաղաղություն՝ հավասարակշռված արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, որն իրենից ենթադրում է բացառիկ և բացարձակ ասպեկտներ, որտեղ շահը հայոց պետականության շահն է լինելու․․․, բանակը՝ որպես անվտանգության երաշխիք, և հիմնաքարերից են տնտեսության վերաբերյալ թեզերը․․․ Ծրագիրն ամփոփվում է միասնական հայկական աշխարհ ունենալու տեսլականով»,- ընդգծեց Տոնոյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *