«Նախատեսում եք, որ ՀՀ-ն թողարկելու է «Հայկական աշխարհի պարտատոմսեր»․ Արման Աբովյան (տեսանյութ)

«Նախատեսում եք, որ ՀՀ-ն թողարկելու է «Հայկական աշխարհի պարտատոմսեր»․ Արման Աբովյան

Իր նախընտրական ծրագրի՝ երիտասարդությանը նվիրված հատվածում ԲՀԿ-ն առաջարկում է ստեղծել Սփյուռքի տաղանդների և գիտելիքի փոխանցման ցանց, նաև պետական մակարդակով ստեղծել վերադարձի աջակցության փաթեթ, որի մեջ ներառվելու է նաև բնակարանային ապահովման ծրագիր։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսնում նշեց ԲՀԿ անդամ, «Առաջարկ Հայաստանին» միավորման նախընտրական ցուցակում ընդգրկված Արման Աբովյանը։
     «Նախատեսում ենք նաև, որ ՀՀ-ն թողարկելու է «Հայկական աշխարհի պարտատոմսեր», ինչը կարող է միլիարդավոր դոլարների ներդրում ապահովել Հայաստանում»,- հայտարարեց Աբովյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ստեղծել այդ մեխանիզմը, և մարդիկ ոչ միայն լոկ բարեգործություն կանեն, այլ նաև լուրջ ներդրումներ՝ ՀՀ տնտեսության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *