Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծվում են. 24News

24News-ի տեղեկություններով, քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը և ՌԴ միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կին Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծվում են:

Աղբյուրի տեղեկություններով, Նատալյա Ռոտենբերգը դիմել է դատարան ամուսնալուծության համար:

Թե ինչն է ամուսնալուծության պատճառը, դեռևս չեն ցանկանում հայտնել:

Նկատելի է, որ վերջին շրջանում Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը սոցցանցերում համատեղ լուսանկարներ չեն հրապարակում:

Նշենք, որ զույգն ամուսնացել է 2019 թվականին։ Մինչ այդ Նատալյա Ռոտենբերգն ամուսնացած էր ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի հետ, ումից բաժանվել էր 2013 թվականին։ Ռոտենբերգներն ունեն երկու երեխա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *