
Լրագրող Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Դե ինչ, ընկերներ, խորոված փարթին պարզվեց՝ վճարովի էր։
Ինչպես միշտ՝ ժողովրդին հրավիրել էին ոչ թե հանգստանալու, այլ նայելու, թե քպ-ականներն ինչպես են վայելում և ուտում խորոված:
Բոլորին հրավիրել էին մի տոնի, որը կազմակերպվել էր հարկատուների փողերով, հետո էլ նորից ասել էին՝ վճարեք էլի։
Խեղճ ժողովուրդը մտածում էր, թե սա Քաղաքացու օրն է։
Պարզվեց՝ քպ-ականների օրն է, ովքեր սովոր են ապրել ուրիշի հաշվին։
Ուզում եմ, որ մի պարզ բան հասկանաք․
այն ամենի համար, ինչ նրանք արել են, անում են ու դեռ անելու են, վերջում միշտ վճարելու եք դուք։
Ձեր հարկերով։
Ձեր նյարդերով։
Ձեր համբերությամբ։
Իսկ երբեմն էլ՝ ձեր ապագայով»։