Վրաց եկեղեցին ընտրել է պատրիարքի պաշտոնի երեք թեկնածու

Միտրոպոլիտ Շիո, միտրոպոլիտ Իոբի և միտրոպոլիտ Գրիգոլ՝ Սինոդի նիստում ընտրված պատրիարքական երեք թեկնածուներն են․ գրում է Aliq.ge-ն։

«Նիստի ավարտից հետո ընտրության արդյունքները հայտնել է դեկանոզ (ավագ քահանա) Անդրիա Ջաղմաիձեն:

Նրա տեղեկացմամբ՝ միտրոպոլիտ Շիոն նիստում ստացել է 20 ձայն, իսկ մնացած թեկնածուները՝ 7-ական ձայն:

Սուրբ Սինոդի կազմում այժմ կա 39 քահանայապետ, սակայն քվեարկությանը մասնակցել են 38-ը: Պաշտոնական տեղեկության համաձայն՝ նիստին առողջական վիճակի պատճառով չի մասնակցել Ծիլկանիի և Դուշեթիի միտրոպոլիտ Զոսիմեն (Շիոշվիլի):

Երեք թեկնածուների հայտնի դառնալուց հետո գործընթացը կտեղափոխվի ընդլայնված եկեղեցական ժողով: Հենց այս ժողովը կընտրի Վրաց Ուղղափառ Եկեղեցու 142-րդ Պատրիարքին: Գործող կարգի համաձայն՝ ընդլայնված ժողովը պետք է հրավիրվի մինչև մայիսի 17-ը:

Հիշեցնենք, որ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը վախճանվել է 2026 թվականի մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում: Նա Վրաստանի եկեղեցին ղեկավարում էր 47 տարի»,- նշում է կայքը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *