Արամեի կատակը. երգիչը երեխաների հետ հումորային տեսանյութ է հրապարակել

Երգիչ Արամեն համացանցում տարածել է նոր հումորային տեսանյութ, որի գլխավոր հերոսները նրա որդին ու դուստրն են:

Տեսանյութում երգիչը որոշել է փոքրիկ «չար» կատակ անել երեխաների հետ. նա դստերը տալիս է չափազանց հեշտ թվաբանական հարցեր, իսկ որդուն՝ բարդ խնդիրներ, որոնց փոքրիկը, բնականաբար, չի կարողանում պատասխանել:

Այս հրապարակումը մեծ արձագանք է գտել հետևորդների շրջանում: Շատերը կիսակատակ, կիսալուրջ մեկնաբանել են տեսանյութը՝ գրելով. «Ինչու՞ այդքան դաժան»:

Այնուամենայնիվ, օգտատերերի մեծ մասը նկատել է, որ հումորից զատ՝ հոլովակը հագեցած է ընտանեկան ջերմությամբ ու սիրով, ինչի շնորհիվ այն կարճ ժամանակում բազմաթիվ դրական արձագանքներ է հավաքել:

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *