«Նորագավիթի խաչմերուկում անհրաժեշտ է կառուցել ճանապարհային ուղեանց»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

«Նորագավիթի խաչմերուկում անհրաժեշտ է կառուցել ճանապարհային ուղեանց»․ Նաիրի Սարգսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Նորագավիթի չարաբաստիկ խաչմերուկը» գրառմամբ։ Տեսանյութում Նաիրի Սարգսյանը մասնավորապես ասում է․ «Հյուսիս-հարավ մայրուղուց ավտոմեքենաները 90կմ/ժ արագությամբ գալիս են այստեղ և հանդիպում փակուղու։ 2018թ․ մինչև հիմա այստեղ եղել է 83 խոշոր ավտովթար, վիրավորվել է 124, մահացել՝ 7 քաղաքացի։

Երևանի քաղաքապետարանը 2024թ․ պատվիրել է էստակադային նախագիծ, մնում է միայն ֆինանսավորման հարցը լուծել, այսինքն, եթե կառավարությունը շուտ ֆինանսավորեր՝ այն հնարավոր էր կառուցել դեռ 2024թ․, որի համար դիմում եմ ՀՀ կառավարությանը, որ 1 միլիարդ դրամ հատկացնեն և այստեղ կառուցվի ճանապարհային ուղեանց»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *