Ուրիշ Անդո կա՞ քո կյանքում. Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանը «ստուգում են» ընկերներին

Դերասանական զույգ Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանը հերթական անգամ զվարճացրել են իրենց հետևորդներին նոր ու կատակային հոլովակով։

Այս անգամ զույգը որոշել էր «ստուգել» իրենց մտերիմ ընկերների հավատարմությունն ու արագ կողմնորոշվելու ունակությունը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ծովինարը զանգահարեց դերասան Հովհաննես Դավթյանին։ Սակայն Հովհաննեսին «խաբելը» հեշտ չէր. նա վայրկյանների ընթացքում հասկացավ, որ սա հերթական պրանկն է։ «Ծո՛վ, ասա՝ քեզ ով ա նկարում», – ծիծաղելով արձագանքեց Հովհաննեսը՝ չտալով ընկերներին իրեն մոլորեցնելու հնարավորություն։

Հոլովակի ամենազվարճալի հատվածները սկսվեցին, երբ զույգը զանգահարեց այլ ընկերների։

Նրանցից մեկը, փորձելով «փրկել» իրավիճակը, պնդում էր, թե Նարեկն իր հետ չէ, իսկ մյուսն էլ ավելի առաջ գնաց՝ հորինելով, թե Նարեկն այդ պահին բոլորովին այլ մարդու հետ է։

Այս ամենը ուղեկցվում էր Ծովինարի և Նարեկի վարակիչ ծիծաղով և կատակային մեկնաբանություններով. «Նարեկ, ուրիշ Անդո կա՞ քո կյանքում», – հոլովակին կից հումորով գրել է Ծովինարը։

Հոլովակը կարճ ժամանակում մեծ թվով դիտումներ և մեկնաբանություններ է հավաքել։

Հետևորդները հիացած են զույգի հումորի զգացումով և ընկերական ջերմ հարաբերություններով։

Շատերը նշում են, որ նմանատիպ պրանկները ևս մեկ անգամ ապացուցում են, թե որքան համախմբված ու պատրաստակամ են նրանց ընկերները՝ միմյանց «թիկունք պահելու» հարցում։

Թամարա Քալանթարան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *