Google-ը համաձայնագիր է ստորագրել Պենտագոնի հետ, որով թույլատրվում է Gemini արհեստական բանականության համակարգի օգտագործումը ցանկացած օրինական պետական նպատակների համար։ Այս մասին հայտնում է The Information-ը։
Ավելի վաղ ընկերության շուրջ 600 աշխատակիցներ հանդես էին եկել այս համաձայնագրի դեմ՝ ստորագրելով բաց նամակ։
Նշվում է նաև, որ 2026 թվականի փետրվարին Anthropic-ը հրաժարվել էր նմանատիպ գործարքից։ Այդ ժամանակ նրանց մշակած Claude չաթբոթը գերազանցել էր ChatGPT-ին App Store-ի վարկանիշում։
Փորձագետների գնահատմամբ՝ տեխնոլոգիական ընկերությունների և պետական կառույցների միջև նման համագործակցությունները գնալով ակտիվանում են՝ պայմանավորված արհեստական բանականության ռազմավարական նշանակությամբ։