
«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող գրասենյակից ձերբակալվել են մի խումբ անձինք՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում․ այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ, կատարել խուզարկություններ և բերման ենթարկել գրասենյակի ներկայացուցիչների։