
Ճապոնիայում տղամարդը մուրճով հարձակվել է անցորդների վրա, այնուհետև հարձակվել դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա: Այս մասին հայտնում է TBS-ը։
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով տուժել է 9 մարդ։ Հարձակումից հետո տղամարդը թաքնվել է տներից մեկում, որտեղից էլ հետո փախել է։ Տուժածների թվում են երկու դեռահասներ, վնասվածքներ է ստացել նաև նրանց մայրը: Հանգամանքները պարզվում են։