Ադրբեջանը կարող է դադարեցնել համագործակցությունը Եվրոխորհրդարանի հետ

Ադրբեջանը կարող է դադարեցնել համագործակցությունը Եվրոխորհրդարանի հետ

Բաքուն կարող է պաշտոնական որոշում ընդունել Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունները դադարեցնելու մասին՝ «ի պատասխան Ադրբեջանի նկատմամբ կառույցի կողմնակալ դիրքորոշման»։ Այս մասին հայտնում է Trend-ը` հղում կատարելով իրազեկ աղբյուրին։

Նշվում է, որ Ադրբեջանը, որն ավելի վաղ փաստացի դադարեցրել է շփումները Եվրոպական խորհրդարանի հետ, քննարկում է հարաբերությունների լիակատար խզման տարբերակը։ Ներկայումս հարցը գտնվում է քննարկման փուլում։

Լրատվամիջոցը նշում է, որ Եվրոպական խորհրդարանի քննարկմանը ներկայացված Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու բանաձևի նախագիծը «պարունակում է մի շարք դրույթներ, որոնք ներառում են անհիմն մեղադրանքներ և պահանջներ Ադրբեջանի հասցեին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *