
Թեհրանը պատրաստ է աննախադեպ պատասխան տալ, եթե ԱՄՆ-ն շարունակի Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը, հայտնում է իրանական Press TV-ն՝ հղում կատարելով անվտանգության ոլորտի իր աղբյուրին։
«Այսպես կոչված ծովային շրջափակման տեսքով շարունակվող ամերիկյան ծովահենությունն ու ավազակապետությունը շուտով կբախվեն գործնական և աննախադեպ ռազմական գործողությունների», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Իրանի զինված ուժերը մինչ այժմ զսպվածություն են ցուցաբերել, որպեսզի հնարավորություն տան դիվանագիտությանը և թույլ տան ԱՄՆ-ին ուսումնասիրել և ընդունել իրանական կողմի առաջ քաշած պայմանները՝ պատերազմի վերջնական դադարեցման համար։