Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզի Սիս-Սիփանիկ ավտոճանապարհին․ գրում է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վնասվել է նաև գազատար խողովակը։
Վթարի հետևանքով տուժած 6 ուղևոր տեղում առաջին բուժօգնություն է ստացել․ նրանցից մեկը տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են տեղում բուժօգնություն ստացած և վիրավոր քաղաքացու ինքնությունը։