
«Ես այն մարդն եմ, ով Հայաստան է վերադարձրել ստրատեգիական ակտիվները Ռուսաստանից»,- այս մասին հայաստանյան հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
«ՀԷՑ-ը, Հրազդան ՋԷԿ-ը, Սևան-Հրազդան կասկադը ես վերադարձրել եմ Հայաստանին, հիմա էլ ես եմ վերադառնում»,- հավելել է Կարապետյանը։