«CENTCOM-ը Թրամփին կներկայացնի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների նոր տարբերակները»․ #Axios

«CENTCOM-ը Թրամփին կներկայացնի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների նոր տարբերակները»․ #Axios

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերն այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար հատուկ ճեպազրույց կանցկացնի՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների նոր տարբերակների վերաբերյալ, գրում է Axios-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Աղբյուրների խոսքով՝ CENTCOM-ը պատրաստել է Իրանի դեմ հարվածների «կարճ և հզոր» ալիքի ծրագիր, որը, հավանաբար, կներառի ենթակառուցվածքային օբյեկտներ։ Վաշինգթոնում ակնկալում են, որ այդ հարվածներից հետո Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և միջուկային հարցում ավելի մեծ ճկունություն կցուցաբերի։

Մեկ այլ ծրագիր, որը, ինչպես սպասվում է, կներկայացվի Թրամփին, ուղղված է Հորմուզի նեղուցի մի մասի գրավմանը՝ առևտրային նավերի անցումը վերականգնելու համար: Չի բացառվում, որ այդ դեպքում ցամաքային զորքեր ներգրավվեն, ասել է աղբյուրներից մեկը։

Մյուս տարբերակը հատուկ նշանակության ուժերի գործողությունն է իրանական բարձր հարստացված ուրանի պաշարների նկատմամբ։

Երկու աղբյուրներ լրատվամիջոցին հայտնել են, որ Սպիտակ տան ղեկավարը շրջափակումը դեռևս դիտարկում է որպես ճնշման հիմնական լծակ, սակայն նա չի բացառում ռազմական գործողությունների հնարավորությունը, եթե Իրանը չզիջի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *