ՀՀ-ում հեղուկ գազ մատակարարում են 100-ից ավելի տնտեսվարողներ, դաշտը խիստ մրցակցային է, և տեսականորեն որևէ մեկը չի կարող գերիշխող դիրք չարաշահել․ լրագրողների հետ զրույցում ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Գազը մատակարարվում է ՌԴ-ից և, Լարսի փակ լինելու պատճառով, չէր եկել, քիչ էր։ Եվ այն մարդիկ, ովքեր ունեին քիչ քանակի գազ, գինը բարձրացրել էին»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ մի քանի օրից գազի գները կսկսի իջնել, քանի որ Լարսը բացել է և կլինեն ներկրումներ։