
««Սուտլիկ որսկան»-ի կառավարությունն ա․ եկան շենքի բակը, թե անպայման բոլորիդ շահավետ տարբերակով կապահովենք ու էլի խաբեցին»,- կառավարության դիմաց Վարդաշենցիների բողոքի ակցիայի ժամանակ ասաց Վարդաշենի բնակչուհին։ «Եթե չբավարարեն մեր պահանջը՝ մի քանի հարյուր հոգով հավաքվելու ենք, Մակրոնի այցելության ժամանակ գանք հրապարակ, վրանները խբենք նստենք՝ խայտառակ անենք մեր կառավարությանը․ անպայման անելու ենք»,- հավելեց նա։
Նշենք, որ ակցիայի ժամանակ Կառավարությունից հայտնել են, որ մասնակիցներից 4 հոգու կընդունի աշխատակազմի ղեկավարը, սակայն բնակիչները հույս չեն կապում հանդիպման հետ․ «Էլի փափուկ բարձ կդնեն, ինչպես միշտ»,- նշում են նրանք։