
«GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանն ասուլիսի ժամանակ ներկայացրել է՝ «Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, ո՞ր կուսակցության կամ դաշինիքի օգտին կքվեարկեիք» հարցման արդյունքները: «26,7 տոկոսը նշել է ՔՊ, 14,1 տոկոս՝ «Ուժեղ Հայաստան» դաշինք, «Հայաստան» դաշինք՝ 8,2 տոկոս, ԲՀԿ՝ 7,9 տոկոս, «Միասնության թևեր»՝ 4,2 տոկոս, ԴՕԿ՝ 3,1, ԼՀԿ՝ 2,7, Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 2,3, «Նոր ուժ»՝ 1,9, «Հանրապետություն»՝ 1,7, Քրիստոնեա – Ժողովրդավարական կուսակցություն՝ 1,1, ԱԺԲ՝ 0,7, «Բոլորին դեմ եմ»՝ 0,6, «Ալյանս» կուսակցություն, «Քոչարի» կուսակցություն և ՀԱԿ՝ 0,4, «Հանուն Հանրապետության» Ժողովրդավարության պաշտպանների դաշինք, Ռեֆորմիստների կուսակցություն, Ժողովրդավարական համախմբում կուսակցություն՝ 0,3 տոկոս»,- մանրամասնել է բանախոսը: