Կարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄ


Աշխարհ


Եվրամիությունը ողջունել է օրերս Կարսում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի նիստը՝ նվիրված է երկու երկրի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կայուն դինամիկան արտացոլում է տարածաշրջանում նկատվող ավելի լայն դրական տեղաշարժերը, ինչը կարևոր նշանակություն ունի տևական խաղաղության ու կայունության համար: ԵՄ-ն խրախուսում է երկու երկրի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը՝ ասված է հայտարարության մեջ։  

Եվրամիությունից ընդգծել են՝ շահագործման հանձնվելուց հետո Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցությունը կամրապնդի տարածաշրջանային կապը և հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը:

ԵՄ-ն հանձնառու է Հարավային Կովկասում կապերի զարգացմանը՝ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգին, Գլոբալ դարպասներ ռազմավարությանը և Անդրկասպյան տրանսպորտային միջանցքին համապատասխան, որոնցում Հայաստանն ու Թուրքիան առանցքային դեր են խաղում՝ ասված է ԵՄ պատվիրակության անունից տարածված հաղորդագրության մեջ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *