Իրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը


Քաղաքականություն


Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի, Լեհաստանի և Քենիայի իր գործընկերների հետ, քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային իրադրությունը և ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները:

Արաղչին նաև հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միլանա Սպորյարիչի հետ, որը պատվիրակության հետ այցելել է Թեհրան: Արտգործնախարարը հայտնել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմի ընթացքում Իրանում մարդկության դեմ հանցագործություններ են իրականացրել, այդ թվում՝ հարվածելով Մինաբի տարրական դպրոցին, կրթական հաստատությունների, գիտական կենտրոնների, պատմամշակութային վայրերի և բնակելի թաղամասերի:

Սպոյարիչը շեշտել է քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները պաշտպանելու անհրաժեշտությունը, պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու Իրանի հետ համագործակցությունը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *