Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետ


Աշխարհ


Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է Հայաստանի և Անգոլայի կառավարության միջև դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի վիզայի պահանջի վերացման մասին համաձայնագրի ստորագրման առաջարկը։

Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի նախագիծը անգոլական կողմը 2024 թվականի հոկտեմբերի 18-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության միջոցով փոխանցել է ՀՀ ԱԳՆ-ին։ Համաձայնագրի ստորագրումը կդյուրացնի աշխատանքային ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը, կնպաստի երկկողմ հարաբերությունների աստիճանական ընդլայնմանը և բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրից, որով նախատեսվում է զարգացնել համագործակցությունը ամերիկյան, ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան պետությունների հետ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *