Թուրքերե՞ն, թե՞ ուղղակի լատինատառ. Սարիկ Մինասյանի գրառումը

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստանի էլեկտրական ցանցերի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանի աշխատասեղանին, փաստաթղթերի և աշխատանքային սևագրերի մեջ նկատվել է մի թուղթ՝ «Kars»՝ լատինատառ գրությամբ։

Առաջին հայացքից դա կարող է թվալ սովորական, աննշան մանրուք, սակայն, անկեղծ ասած, բավական խոսուն է։

Անմիջապես հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հայկական կառույցի ներսում, հայկական միջավայրում, օգտագործվում ոչ թե հայերեն «Ղարս», այլ լատինատառ տարբերակը։ Արդյոք սա պարզապես սովորությո՞ւն է, թե՞ ավելի խորքային միտում՝ երբ հայերենը հետին պլան է մղվում անգամ ներքին աշխատանքային գրառումներում։

Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ լատինատառը հաճախ կիրառվում է արագ գրառումների համար, ինչո՞ւ ընտրել հենց այն ձևը, որը համընկնում է թուրքերենի գրության հետ։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև Սարիկ Մինասյանից, սակայն վերջինս զանգերին չպատասխանեց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *