Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա, բայց ոչ Մայիսի 9-ի շքերթին. Կրեմլ

Ռուսաստանի
նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվա հրավիրելը չի
​​նշանակում, որ նա
հրավիրված է Հաղթանակի օրվա տոնակատարություններին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ
հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Ոչ, դա
դեռ չի նշանակում։ Հրավեր կա, և կա փոխադարձ հրավեր, նախագահները հիշատակել են այդ
մասին։ Բայց այս հարցի շուրջ դեռևս որևէ կոնկրետ ըմբռնում չկա»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *