Թրամփը, հավանաբար, ընդգրկվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների շարքում. #Reuters

Թրամփը, հավանաբար, ընդգրկվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների շարքում. #Reuters

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, ընդգրկվել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածուների շարքում, հաղորդում է Reuters-ը։
     Թրամփը բազմիցս հայտարարել է, որ արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակին։ Ինչպես նշում է գործակալությունը, Կամբոջայի, Իսրայելի և Պակիստանի իշխանությունները նախկինում հայտարարել են, որ առաջադրել են Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի։
     Հինգշաբթի օրը Օսլոյում Նոբելյան կոմիտեն հայտարարել է, որ 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի համար առաջադրվել է ավելի քան 280 թեկնածու։ Թեկնածուների անունները և նրանց մասին այլ տեղեկություններ ավանդաբար գաղտնի են պահվում և չեն բացահայտվի մինչև դափնեկիրների հայտարարումից 50 տարի չանցնի։
     Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 9-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *