«Հետդարձի ճանապարհ չկա»․ Արտակ Զաքարյան

«Հետդարձի ճանապարհ չկա»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ներկայիս իրավիճակը փակուղային է.
     Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները լեթարգիական հանգստի մեջ են, և այս պահի դրությամբ՝ ավելի շուտ գոյություն չունեն, քան շարունակվում են: Իսրայելը փորձում է վերազինվել և պատրաստվում է դիմակայության հաջորդ փուլին։ Ծովային և օդային ճանապարհներով ակտիվորեն ներկրվում են հրթիռներ, հակահրթիռային համակարգեր, զինամթերք, տարբեր տիպի ռազմական սարքավորումներ և զրահատեխնիկա:
     Սա վկայում է այն մասին, որ չնայած Իրանի և Լիբանանի դեմ ռազմական թատերաբեմերը տարանջատելու փորձերին՝ դրանք մնում են փոխկապակցված։ Իսկ Լիբանանում՝ Իսրայելի ցամաքային զորաշարժերի մասշտաբների ընդլայնումը դառնում է օրակարգային։
     Լիբանանի և Իսրայելի միջև, պաշտոնապես ձեռքբերված հրադադարի ռեժիմի խախտումները (հաճախ «Հզբոլահի» կողմից) ցույց են տալիս, թե կողմերը որքան հեռու են դիվանագիտական լուծումներից, և տարածաշրջանը որքան մոտ է նոր խոշոր պայթյունին։ Ի դեպ՝ «Հեզբոլլահ»-ը կարծես գտել է կամիկաձե ԱԹՍ-ների դեմ Իսրայելի խոցելիությունը, և վերջինիս ուղղված հարվածերն իրագործվում են հենց այդ տիպի անօդաչու թռչող սարքերով:
     Իսրայելի պաշտպանության բանակը այս սպառնալիքին հակազդելու կամ չեզոքացնելու համակարգի հրատապ կարիք ունի: Այդ խնդիրը գոյություն ունի նաև ԱՄՆ-ի համար, եթե Պենտագոնը որոշի սահմանափակ ցամաքային գործողություններ սկսել:
     Սպիտակ տան պաշտոնյան (ըստ ABC News-ի) հաստատել է, որ նախագահ Թրամփի վարչակազմն ինտենսիվ բանակցում է ԱՄՆ Կոնգրեսի հետ՝ Իրանի դեմ պատերազմը շարունակելու թույտվություն ստանալու համար։
     Եթե Կոնգրեսը հաստատի դա, ապա Հորմուզի նեղուցի բլոկադային զուգահեռ, Թրամփի և նրա թիմի համար կարող է իրագործելի լինել նաև ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը:
     Ժամանակավոր հրադադարի այս փուլը ԱՄՆ-ին օգնում է վերախմբավորել և ավելացնել իր ռազմական ներկայությունը, ուղղորդել և վերահսկողություն ստանալ ռեգիոնի նավթա-գազային ռեսուրսների, դրանց եկամուտների և շուկաների նկատմամբ, Իրանին պահել տնտեսական սահմանափակումների մեջ:
     Իրանը ձգտում է ակտիվ դիվանագիտությամբ արտաքին բարենպաստ միջավայր ստեղծել իր հետագա գործողությունների համար, վերազինվել ու երկրի ներսում վերականգնել հասցված ենթակառուցվածքային վնասները՝ պատրաստվելով հնարավոր ռազմական գործողություններին:
     Իսրայելի համար Իրանի հետ հրադադարի ժամանակահատվածը առիթ է ավելի ինտենսիվ շարունակելու «Հզբոլլահի»-ի և «ՀԱՄԱՍ»- ի դեմ տարվող ռազմա-քաղաքական պայքարի ակորդները:
     Իսլամաբադում վերջին «բանակցություններից» հետո մեկ բան պարզ է, որ ներկայիս իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *