Ո՞ր փողոցներն են փակ լինելու Եվրոպայի առաջնորդների այցին ընդառաջ

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։

Արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։

Մայիսի 2-ին՝ ժամը 7։30-13։00-ն փակ են լինելու՝ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը, Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը, Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները, Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը, Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը, Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը, պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում»։

Մայիսի 3-ին՝ ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունն Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:

Ժամը 18:00-20:00-ն փակ կլինի՝ Լեոյից-Ձորափ հատվածը, իսկ ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան – Զաքյան և Սայաթ-Նովա – Աբովյան խաչմերուկներից․

Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի – Գ. Լուսավորչի – Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը, Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը, Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

Իսկ ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է՝ Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում, Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:

Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը, Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:

Իսկ ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները, Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը, Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը, Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

Մայիսի 5-ին՝ ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները, Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը, Աթենքի փողոցը, Ծիծեռնակաբերդի խճուղին, Մաշտոցի, Սայաթ-Նովայի պողոտանները, Աբովյան Բաղրամյան փողոցներրը։

Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։ Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:

ՆԳՆ-ն խնդրում է հետևել ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *