
«Ի՞նչ շքերթ է, որ շքերթ է՝ ո՞ւր են մեր դերասանները, երգիչները, բժիշկները, շինարարները, ուսուցիչները, ո՞ւր է մեր աշխատավոր ժողովուրդը։ Խանութներն են ու բանկերը, ուրիշ բան չկա»,- Աշխատավորի օրվան նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։ «Ասում են՝ երեխաները թող ուրախանան, բայց երեխաներին ուրախանալու բան էլ չկա, չգիտեմ, երեխաները ինչո՞վ պիտի ուրախանան»,- նշեց նա: