
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը՝ կից տեսանյութով. «Ադրբեջանը ձայն չի հանում, չի ասում, որ եկեղեցին քանդել են, իբր որովհետև, ինչ-որ ադրբեջանցիներ սեփականության վկայական ունեն այդ հողի վրա, իսկ դուք այդտեղ եկեղեցի եք կառուցել. դա ասում է Նիկոլ Փաշինյանը։
Այսինքն՝ Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին։
Եվ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև միջազգային հանրության առաջ՝ ներկայացնելով, թե իբր այս վանդալիզմը նորմալ է»։