
Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զեբրի գույներով ներկած էշը մեր քաղաքական դաշտն ա, Շամշյանը` մեդիան ու փորձագիտական համայնքը, բենզալցակայանի աշխատողն էլ` հասարակ ժողովուրդը։
Ու մինչ ժողովուրդը իրա դարերով էկած փորձառու աչքով էշին ասում ա էշ` «մասնագետները» ծաղրում ու համոզում են, որ մեր աչքի առաջ կանգնածը ազնվացեղ զեբր ա։
Մենակ մի բան ա մութ մնում` ո՞ւմ հանճարեղ միտքն ու աշխատասիրությունն են էշից զեբր կերտել»։