
Եվրոպական միության՝ Կիպրոսում կայացած գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հորդորել են նվազեցնել սպասումները՝ կապված ԵՄ-ին երկրի ինտեգրման արագության հետ: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում անելով Financial Times-ին։
«Նա ստիպված էր լսել դառը ճշմարտությունը։ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին այնքան հեշտ չի տրվի, որքան ինքն է կարծում»,- նշել է թերթի զրուցակիցներից մեկը։
Եվրոպացի դիվանագետների խոսքով՝ Ուկրաինայի՝ ԵՄ-ին ինտեգրման գործընթացը կտևի առնվազն տասը տարի և չի կարող արագացվել քաղաքական որոշմամբ։
Միևնույն ժամանակ, ուկրաինացի պաշտոնյաները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ բանակցություններում պահանջում են անդամակցության շուտափույթ հաստատում։