Հինգ մարդ է զոհվել Տեխասի Ուիմբերլի քաղաքի մոտ տեղի ունեցած փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնել է Հեյզ շրջանի դատավոր Ռուբեն Բեսերան։
«Հաստատվել է, որ ինքնաթիռը, որը ճանաչվել է որպես Cessna 421C, կործանվել է։ Օդանավում գտնվել է հինգ մարդ։ Իշխանությունները հաստատել են, որ բոլոր հինգը զոհվել են միջադեպի հետևանքով», – գրել է նա սոցցանցում։
Առայժմ պարզվել է միայն, որ գետնին բախվելու պահին այն ընթացել է բարձր արագությամբ և որ այլ ինքնաթիռների հետ բախում չի եղել։ Բեսերայի հաղորդագրության մեջ ասվում է, որ զոհերի անունները չեն հրապարակվում՝ նրանց ընտանիքների նկատմամբ հարգանքից ելնելով։