
«Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս անընդհատ պահել վախի մթնոլորտ, ինքը անելու է ամեն ինչ, որ միջինացված հայը այդ վախի զգացումը ունենա, որովհետև այլ տարբերակով ընտրվելու շանս չունի»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի յոթերորդ թողարկման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Նաև բնության տեսանկյունից ամենից համոզիչ հանգամանքը դա վախն է և քաղաքական գործիչները մեկ-մեկ վախ են վաճառում հանրությանը նեղ նպատակների հասնելու համար: Սա ուղղակի հակադրության մեջ է մտնում պետական շահերի հետ, ազգային շահերի հետ, բայց ժամանակ առ ժամանակ փայլուն սպասարկում է անձնական շահ կոնկրետ առաջնորդի կամ քաղաքական միավորի»,-հավելել է Քոչարյանը՝ ընդգծելով՝ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի շահերը աղերս չունեն ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերի հետ։