Թրամփը հայտնել է ԵՄ-ում արտադրված մեքենաների ներմուծման մաքսատուրքերը մինչև 25% բարձրացնելու մասին

Թրամփը հայտնել է ԵՄ-ում արտադրված մեքենաների ներմուծման մաքսատուրքերը մինչև 25% բարձրացնելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվանից Վաշինգթոնը Եվրոմիությունում արտադրված մեքենաների և բեռնատարների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 25%:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ քանի որ Եվրոմիությունը չի կատարում մեր առևտրային համաձայնագրի պայմանները, հաջորդ շաբաթ ես կբարձրացնեմ Եվրոմիությունից գանձվող տուրքերը Միացյալ Նահանգներ ներմուծվող թեթև և բեռնատար մեքենաների համար: Մաքսատուրքերը կբարձրացվեն մինչև 25 տոկոս», – գրել Է Թրամփը Truth Social-ի իր էջում։
     Նա նշել է, որ ԱՄՆ տարածքում եվրոպական ընկերությունների կողմից արտադրված ավտոմեքենաների վրա մաքսատուրքերը չեն տարածվի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *