Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում

Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում

«Թբիլիսին կարող է ունենալ նոր մուտք ու ելք»,- այս նորությունը մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է «Իմեդի»-ի եթերում, գրում է aliq.ge-ն:

Նրա խոսքով՝ այս հարցի վերաբերյալ հետազոտության արդյունքները պատրաստ կլինեն առաջիկայում, և համապատասխան տեղեկատվությունը կներկայացվի հանրությանը:

«Ուզում եմ մի նորության մասին հայտնել: Մի քանի օր առաջ Ենթակառուցվածքների նախարարությունում հանդիպում ունեցանք նախարար Ռևազ Սոխաձեի հետ, որտեղ քննարկեցինք մայրաքաղաքի այլընտրանքային մուտքերի ու ելքերի հարցը:

Այս նորությունը հնարավորություն կտա մեզ այլընտրանք առաջարկել այն մարդկանց, ովքեր տեղաշարժվում են ավտոմեքենայով կամ հասարակական տրանսպորտով:

Մոտ ապագայում կունենանք հետազոտության արդյունքները, թե կոնկրետ որ ճանապարհը կլինի պիտանի, որը մեզ թեթևացման հնարավորություն կտա, և այդ ամենը կներկայացնենք հասարակությանը:

Այս նոր նախագծում ներգրավված են միջազգային ֆինանսական կազմակերպություններ, և նախագիծը կիրականացվի նրանց մասնակցությամբ»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *