«Ես դժգոհ եմ Իտալիայից, դժգոհ եմ Իսպանիայից». Թրամփ

«Ես դժգոհ եմ Իտալիայից, դժգոհ եմ Իսպանիայից». Թրամփ

Միացյալ Նահանգները դժգոհ է Իտալիայի և Իսպանիայի քաղաքականությունից Իրանի նկատմամբ և նրանց մոտեցումներից Վաշինգթոնի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ո՛չ, ես դժգոհ եմ Իտալիայից, ես դժգոհ եմ Իսպանիայից։ Նրանք կարծում են, որ Իրանին կարելի է միջուկային զենք ունենալ», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:

Ապրիլի 29-ին ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Գերմանիայում տեղակայված իր զորակազմի կրճատման հարցը և շուտով որոշում կկայացնի այս հարցի վերաբերյալ: Իսկ ապրիլի 30-ին լրագրողների հարցերին պատասխանելով՝ նա չի բացառել, որ Միացյալ Նահանգները կարող է կրճատել իր զորքերի քանակը ոչ միայն Գերմանիայում, այլև Իտալիայում և Իսպանիայում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *