Դուբայում այլևս չի գործում անշարժ գույքի նվազագույն արժեքի պահանջը՝ կացության թույլտվություն (ՎՆԺ) ստանալու համար։
Նախկինում անհրաժեշտ էր ձեռք բերել առնվազն 200 հազար դոլար արժողությամբ բնակարան, սակայն այժմ այդ սահմանափակումը հանվել է։
Միևնույն ժամանակ, անշարժ գույքի գնումը շարունակում է մնալ պարտադիր պայման՝ կացության թույլտվություն ստանալու համար։
Փորձագետների գնահատմամբ՝ այս փոփոխությունը կարող է նպաստել օտարերկրյա ներդրողների ներհոսքի աճին և ակտիվացնել Միացյալ Արաբական Էմիրությունների անշարժ գույքի շուկան։