Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարով փոխադրվել է 6 մլն տոննա նավթ առաջին եռամսյակում

2026 թվականի առաջին եռամսյակում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան  նավթատարով փոխադրվել է մոտ 6 միլիոն տոննա հում նավթ և կոնդենսատ։ Այս մասին հայտնում է BP-ը։

Ներկայումս նավթատարով հիմնականում տեղափոխվում է նավթ Ազերի-Չիրագ-Գյունաշլի հանքավայրից և կոնդենսատ Շահ Դենիզ հանքավայրից, որոնք գտնվում են Ադրբեջանում։

Բացի այդ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով տեղափոխվում են նաև Կասպյան տարածաշրջանի այլ հումքային ծավալներ, այդ թվում՝ Ղազաղստանից և Թուրքմենստանից ստացվող ռեսուրսներ, ինչպես նաև SOCAR-ի կողմից Ադրբեջանում արդյունահանվող նավթն ու կոնդենսատը։

Մասնագետների գնահատմամբ՝ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարը շարունակում է կարևոր դեր ունենալ Կասպյան տարածաշրջանի էներգակիրների միջազգային շուկաներ արտահանման գործում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *