Ապրիլի 24-ից մայիսի 3-ը Պեկին քաղաքում ընթանում է աշխարհի ամենախոշոր ավտոմոբիլային ցուցահանդեսներից մեկը՝ Auto China 2026-ը։ Ցուցահանդեսի ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 380,000 քմ, որտեղ ներկայացված է 1451 ավտոմեքենա, այդ թվում՝ 181 նորույթ և 71 կոնցեպտ մոդել։ Այս տարվա գլխավոր թեման է՝ «Խելացիության ապագան»։
Այս տարվա ամենանշանակալի միտումն այն է, որ չինական արտադրողները առաջին անգամ զբաղեցրել են ցուցադրության ավելի քան 60%-ը՝ փաստելով իրենց աճող ազդեցությունը համաշխարհային ավտոարդյունաբերությունում։
Ամենաուշագրավ նորույթները
Ցուցահանդեսում առանձնանում են մի շարք նորարարական մոդելներ․
- Geely ընկերության Eva Cab ռոբոտաքսին՝ «դեմ առ դեմ» նստատեղերի դասավորությամբ, որի գործարկումը նախատեսվում է 2027 թվականին
- Avatr-ի Vision Xpectra կոնցեպտը՝ մոտ 6 մետր երկարությամբ
- Lotus Cars-ի ForMe մոդելը՝ 952 ձիաուժ հզորությամբ և 0-100 կմ/ժ արագացումով ընդամենը 3.3 վայրկյանում
- Xiaomi-ի SU7 էլեկտրամեքենան, որը ցուցահանդեսում ներկայացված է ամբողջությամբ ապամոնտաժված վիճակում՝ տեխնոլոգիական լուծումներն ցուցադրելու նպատակով
Արևմտյան արտադրողների մասնակցությունը
Չնայած չինական բրենդների գերակայությանը, արևմտյան խոշոր արտադրողները ևս ակտիվ մասնակցություն ունեն․
- Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է չորս համաշխարհային պրեմիերա
- Ford Motor Company-ը ցուցադրում է իր Raptor ամենագնաց մոդելը
Auto China 2026-ը հստակ ցույց է տալիս, որ ավտոմոբիլային արդյունաբերությունը արագորեն շարժվում է դեպի խելացի տեխնոլոգիաներով և էլեկտրական լուծումներով հագեցած ապագա։