
«Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երկուշաբթի օրը չի մեկնի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, որին մասնակցում է մոտ 50 երկիր։ Սա առաջին դեպքն է, երբ ԵՔՀ ութերորդ գագաթնաժողովը կանցկացվի առանց Գերմանիայի վարչապետի»,- գրում է DPA-ն։
«Կանցլերը չի կարող ճանապարհորդել այլ պարտավորությունների պատճառով»,- պատասխանելով պատճառաբանության մասին հարցին՝ ասել է Գերմանիայի կառավարության խոսնակը և հավելել, որ կանցլերն արդեն մասնակցել է ԵՔՀ երկու նիստի և կանոնավոր կապի մեջ է մասնակիցներից շատերի հետ։ Նա նաև նշել է, որ դեռևս որոշված չէ, թե ով է փոխրինելու կանցլերին։