«Շատերը շտապեցին արդարացնել հերոսածին ծնողին, բայց ո՞վ էր նրան թույլ տվել խոսել հայոյախառն բառերով»․ Նաիրա Մարգարյան

«Շատերը շտապեցին արդարացնել հերոսածին ծնողին, բայց ո՞վ էր նրան թույլ տվել խոսել հայոյախառն բառերով»․ Նաիրա Մարգարյան

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հավերժ փառք մեր բոլոր հերոսներին…
     Հերոսածին ծնող լինելը միայն կոչում չէ․ դա խոր ցավի ու մեծ արժանապատվության միախառնված իրականություն է, որը մարդ կրում է ողջ կյանքի ընթացքում։
     Այսօր եկեղեցու բակում տեղի ունեցածը կրկին ցույց տվեց, թե որքան հեշտ է շեղվել ամենակարևորից… Չնկատելով, որ հենց հերոսածին ծնողը վիրավորական խոսքեր է ուղղում կին լրագրողներին՝ առավել ևս Աստծո տան առաջ, շատերը շտապեցին արդարացնել հենց իրեն։
     Բայց կներեք… Ձեզ հարց տվե՞լ եք՝ ո՞վ էր Գեղամ Նազարյանին թույլ տվել այդպես խոսել հայոյախառն բառերով լրագրողների, առավել ևս՝ կին լրագրողների հետ եկեղեցու բակում, Աստծո տան առաջ, այն վայրում, որը պետք է լինի հարգանքի ու զսպվածության խորհրդանիշ։
     Իսկ երբ Եռաբլուրում արդարության համար պայքարող ծնողներին քաշքշում էին, քարշ տալիս, նրանք հերոսի ծնողներ չէի՞ն… Նրանք հարգանքի արժանի չէի՞ն…
     Ամենացավալին այն է, որ մենք ընտրովի ենք մոտենում հարգանքին։ Մեկի դեպքում հիշում ենք, մյուսի դեպքում՝ լռում։
     Մեր տղաները բացառապես թքած ունեին քաղաքականության վրա։ Նրանք իրենց կյանքը տվեցին հանուն մեզ՝ բոլորիս։
     Եկեք չտարանջատենք ծնողներին՝ քաղաքական հայացքներով։ Եթե հարգում ենք ծնողին՝ հարգենք բոլորին։ Մի՛ արդարացրեք վիրավորանքը։ Մի՛ բաժանեք ցավը։
     Հարգանքը չի կարող ընտրովի լինել։ Եվ արդարությունը նույնպես։
     Հարգենք բոլոր հերոսածին ծնողներին՝ առանց բացառության»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *