«Բարսելոնա»-ն « Ռեալ»-ի հետ խաղից առաջ կարող է կորցնել միանգամից երեք խաղացողի

Իսպանիայի «Բարսելոնա»-ի միանգամից երեք ֆուտբոլիստ հայտնվել է որակազրկման վտանգի տակ Մադրիդի «Ռեալի» դեմ սպասվող Էլ Կլասիկոյից անմիջապես առաջ․ գրում է ArmSport-ը։

«Ռաֆինյա, Ֆրենկի դե Յոնգ և Մարկ Բեռնալ․ այս ֆուտբոլիստները ստիպված կլինեն բաց թողնել Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի գերսկզբունքային հանդիպումը, եթե այսօր՝ մայիսի 2-ին դեղին քարտ ստանան «Օսասունայի» դեմ կայանալիք խաղում:

Նշենք, որ «Օսասունա»-«Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին, իսկ կատալոնական գրանդի տնային դիմակայությունը «սերուցքայինների» հետ տեղի կունենա մայիսի 10-ին՝ նույն ժամին»,- նշում է լրատվամիջոցը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *